Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արամ Վարդևանյան. Այս օրենքն արժանապատվությանը, ինքնասիրությանը միջամտող երևույթ է

Արամ Վարդևանյան. Այս օրենքն արժանապատվությանը, ինքնասիրությանը միջամտող երևույթ է
27.12.2019 | 13:39

Անհանգսատանալու առիթ շատ կա, այսօր ականատես ենք լինում, որ ՍԴ դատավորների նկատմամբ երաշխիքները չեն պահպանվում, խնդիր ունենք անձեռնմխելիության հետ, ՍԴ դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: Նա կարևորեց իր՝ ՍԴ-ի մոտ գտնվելը, քանի որ տարիներ շարունակ աշխատել է բարձրագույն դատարանում:


«Նկատե՞լ եք քննչական գործողություն կատարելիս պահպանվի ՍԴ դատավորի նկատմամբ զսպվածությունը, ինչը օրենքի պահանջն է: Ճիշտ հակառակն է, երբ օրենքի ստորագրումից հետո ՀՔԾ և ԱԱԾ քննիչները գործողություն են կատարում ՍԴ-ում: Եվրոպական որևէ երկրում նման դեպք չի կարող լինել, ՍԴ-ն վերիշխանական մարմին է, որի հետ պետք է լինել շատ զգույշ», - ասաց Արամ Վարդևանյանը: Նա տարօրինակ համարեց, որ օրենքը ժամկետներ է սահմանում.
«Եթե կամավոր է, ուրեմն կամավոր է՝ առանց ժամկետների: Ես կարծում եմ, որ այս օրենքն արժանապատվությանը, ինքնասիրությանը միջամտող երևույթ է»:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ